F ArmLine: TOP 10 Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները F

Monday, June 18, 2012

TOP 10 Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները



10.Սկսում ենք վերջից. 10-րդ հորիզոնականում է հայտնվել Մադրիդը (Իսպանիա): Շոգ, զվարթ և հետաքրքրաշարժ քաղաքը զբոսաշրջիկների ամենասիրված քաղաքներից մեկն է: Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Պրադոն:


9.9-րդ հորիզոնականում է Ամստերդամը (Հոլանդիա): Թեթև և ազատ քաղաք՝ ահա այսպես են ընկալում այս քաղաքը զբոսաշրջիկները: Այս քաղաքը հայտնի է թեթև թմրանյութերի վաճառքի թույլտվությամբ, որը և գրավում է մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: 

8. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը հայտնվել է 8-րդ հորիզոնականում. հետաքրքիր պատմությունը և երիտասարդների մեծ հոսքը միշտ էլ գրավիչ են եղել բոլորի համար:


7. Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ հայտնվել են այս քաղաքում, պնդում են՝ քաղաքն աննկարագրելի գեղեցիկ է. 7-րդ հորիզոնականում է Մելբուրնը (Ավստրալիա):


6.Հայտնի Բարսելոնան (Իսպանիա) 6-րդ հորիզոնականում է. այս քաղաքը յուրահատուկ գեղեցկությամբ, իր բնավորությամբ և խառնվածքով գրավում է ամենքին: 


5.Յուրահատուկ, հրաշագեղ Հռոմը հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Այս դեպքում խոսքերն ավելորդ են. հարկավոր է գոնե մեկ անգամ այցելել պատմական Հռոմ:



4.Նյու-Յորք, Նյու-Յորք. ասվում է երգերից մեկում: Այո՛, այս քաղաքն իր բարձր շենքերով, աշխույժ կյանքով ցանկալի է դառնում շատերի համար: 4-րդ հորիզոնականում է Նյու-Յորքը:



3.2000թ-ին այս քաղաքում տեղի ունեցան Օլիմպիական խաղեր, որի շնորհիվ այն հայտնի դարձավ. խոսքը Սիդնեյի մասին է (Ավստրալիա):Այն հայտնվել է 3-րդ հորիզոնականում:




2.Այս քաղաքի մասին կարելի է ժամերով խոսել, երգել, բայց գոնե մեկ անգամ այն պետք է տեսնել. Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաք: 




1.Վերջապես մենք հայտնվեցինք առաջին հորիզոնականում. այստեղ է հայտնվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը: Չնայած նրան, որ այստեղ անձրևներն ավելի հաճախ են լինում քան արևոտ օրերը, և կյանքը բավականին թանկ է, քաղաքը հայտնվել է ամսագրի վարկանիշի առաջին պատվավոր հորիզոնականում:


LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...