F ArmLine: Google-ը տաքսիստների եւ պիցցայի առաքիչների համար նոր ծառայություն է առաջարկել F

Wednesday, July 18, 2012

Google-ը տաքսիստների եւ պիցցայի առաքիչների համար նոր ծառայություն է առաջարկել


Google ընկերությունը նոր Google Coordinate ծառայություն է առաջարկել, որի օգնությամբ կարելի է հետեւել տեղանքին եւ համակարգել ընկերութունների աշխատակիցների գործողություններն ու երթուղիները:

 Նոր համակարգը բավականին  օգտակար կլինի, օրինակ, բեռնափոխադրումների, պիցցայի մատակարարման դեպքում:


Ծառայության շնորհիվ ադմինիստրատորը համապատասխան պատվերն ստանալով` կարող է ավելի լավ տեսնել իր աշխատակիցների գտնվելու վայրը, որոշել, թե ով է նրանցից ազատ եւ տվյալ պահին ով է գտնվում անհրաժեշտ վայրին մոտ ամենից շուտ, այդպիսով էականորեն ավելացնելով առաջարկվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը, հայտնում է Androids.ru-ն:

Ընկերությունն առաջարկում է  Google Coordinate ծառայության երկու տարբերակ. աշխատակիցների համար բջջային եւ համացանցային տարբերակ ադմինիստրատորների համար:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...