F ArmLine: Mozilla-ն թողարկել է «գերարագ» Android-բրաուզերը F

Wednesday, July 18, 2012

Mozilla-ն թողարկել է «գերարագ» Android-բրաուզերը



Ծրագրային ապահովման մշակող Mozilla Foundation ընկերությունը թողարկել է Firefox բրաուզերի նոր տարբերակը` բջջային սարքերի համար` Android-ի բազայի վրա:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, բրաուզերի նոր տարբերակում արմատապես բարելավվել է արդյունավետությունը եւ օգտագործողները պետք է նկատեն, որ հավելվածներն սկսել են աշխատել «գերարագ»:
Որպես ասվածի ապացույց, Mozilla-ն համեմատում է Android-ների համար ստեղծված մի շարք բրաուզերներ` Eideticker-ի թեսթով: Firefox-ի ցուցանիշները տպավորիչ են եղել: Նոր բրաուզերը թեսթի ժամանակ  աշխատել է 39,8 կադր մեկ րոպեում արագությամբ: Մոտակա բրաուզերն Opera-ն է, որն ունեցել է միայն 21,6 կադր վայրկյանում ցուցանիշը:
Միայն թե կա մի «բայց». Eideticker-ը նույնպես մշակել է Mozilla Foundation-ը:

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...