F ArmLine: Նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» թեմայով F

Saturday, May 26, 2012

Նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» թեմայով



NeoMedia ընկերությունընախապատրաստում է հերթական սեմինարը՝ նվիրված ժամանակակից ինտերնետի տեխնոլոգիաներին: 2012թ. մայիսին նախատեսվում է անցկացնել 2-օրյա սեմինար, որի թեման կլինի «ինչպես գումար վաստակել սեփական կայքի կամ բլոգի միջոցով» (website monetization), որը կկրի «սովորական կայքից մինչև փոքր ձեռներեցություն» խորագիրը:
Սեմինարի ընթացքում կշոշափվեն դրույթներ՝ կապված կայքի մոնետիզացիայի տեխնոլոգիաների հետ, այդ թվում՝ կոնտեքստային և Pay-Per-Click գովազդ (Google Adsense, Begun և այլն), տեքստային հղումների վաճառք, PR-տեքստերի և հոդվածների հրապարակում, Affiliate marketing և այլն:
Սեմինարը կվարի ՆեոՄեդիա ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Պապիկյանը:
Սույն սեմինարի մասին այլ մանրամասները կհրապարակվեն շուտով, որոնց մասին կկարողանաք տեղեկանալ ՆեոՄեդիայի Facebook-յան պաշտոնական էջից կամ ընկերության պաշտոնական կայքից՝ www.neomedia.am:
* Սեմինարի մասնակցության համար վճարի մասին այստեղ բացվել է հարցում, որին կարող եք մասնակցել >

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...