F ArmLine: 2011-ին ամենաշատ վաճառված հեռախոսները F

Monday, May 28, 2012

2011-ին ամենաշատ վաճառված հեռախոսները


2011-ի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառվել է 157.8 մլն սմարթֆոն, իսկ 2010թ-ի այդ ցուցանիշը կազմում էր 102 մլն: Աճը կազմել է մոտ 54.7%, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսել էին վերլուծաբանները:
Այդ ժամանակահատվածի ամենաշատ սմարթֆոն վաճառած ընկերությունն Apple-ն է՝ 37 մլն սարք, այնուհետև՝ Samsung-ը՝ 36 մլն սարքով, իսկ եռյակը եզրափակում է Nokia-ն՝ 19,6 մլն սարքով:
Սմարթֆոնների վաճառքը ամբողջ  2011 թվականի ընթացքում հասել է մոտ կես միլիարդի ՝ 491.4 մլրդ, որը 61.3%-ով բարձր է 2010թ-ի ցուցանիշից (304.7 մլրդ):
Ներկայացնում ենք IDC ընկերության հրապարակած տվյալները:
  1. Samsung – 94.0 մլն / 19.1%
  2. Apple – 93.2 մլն / 19.0%
  3. Nokia – 77.3 մլն / 15.7%
  4. Research in Motion (RIM) 51.1 մլն / 10.4%
  5. HTC – 43.5 մլն / 8.9%
  6. Այլ 132.3 մլն / 26.9%
Այսպիսով 2011-ի սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունը ճանաչվում է Samsung-ը: 

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...