Mozilla Firefox-ը անվճար ու բաց կոդով գրված վեբ-բրաուզեր է` թողարկված Mozilla Corporation ընկերության կողմից: 2010թ. հուլիսի տվյալներով` Firefox-ը երկրորդ ամենատարածված բրաուզերն է` 22.91% մասնաբաժնով: Այն թույլ է տալիս իր մեջ ավելացնել շուրջ 5000 հավելյալ ծրագրային ապահովումներ (add-ons):
Google Chrome-ը վեբ-բրաուզեր է` մշակված Google ընկերության կողմից: Այն օգտագործում է WebKit layout engine և application framework: Առաջին անգամ թողարկվել է 2008թ. սեպտեմբերի 2-ին` որպես բետա-տարբերակ Microsoft Windows-ի համար, իսկ պատրաստ տարբերակը` 2008-ի դեկտեմբերի 11-ին: 2010-ի հուլիսի տվյալներով` Chrome-ը 3-րդ ամենահայտնի վեբ-բրաուզերն է:
Opera-ն ինտերնետային էջեր դիտելու ծրագիր է` մշակված Opera Software-ի կողմից: Բացի հիմնական ֆունկցիաներից` բրաուզերն ունի ներդրված էլ-փոստի համակարգ, BitTorrent ֆայլերի բեռնում, web feed կարդալու ու IRC-ում չաթ անելու հնարավորություն: Այն ունի նաև վեբ-էջերը մոտեցնելու ֆունկցիա (page zooming), ինտեգրված download manager2010-11-23 և այլն:
Safari-ն գրաֆիկական վեբ-բրաուզեր է` մշակված Apple ընկերության կողմից: Որպես լռակյաց բրաուզեր` այն ներառված է Mac OS X օպերացիոն համակարգում, սակայն ունի տարբերակներ նաև Windows-ի համար: Առաջին անգամ թողարկվել է 2003-ի հունվարինMac OS X օպերացիոն համակարգի հետ միասին: Safari-ն ունի նաև հեռախոսային տարբերակ և iOS պլատֆորմի վեբ-բրաուզերն է:
Այս ընդլայնումը նախատեսված է Joomla համակարգով աշխատող կայքերը հայաֆիկացնելու համար: Հետևյալ ընդլայնումը նախատեսված է Joomla-ի միայն 1.6 տարբերակի համար և չի աշխատում ավելի ցածր տարբերակներում: Demo