Ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է աշխարհի հզորագույն համակարգիչը, որը ստացել է Key Computer անունը: Մեքենան կարողանում է մեկ վայրկյանում կատարել ավելի քան ութ բիլիարդ գործողություն: Այն հզորությամբ երեք անգամ գերազանցում է ավելի վաղ ներկայացված չինական գերհամակարգչին:
Նախագիծն արժեցել է 975 մլն եվրո: Вести.ru-ի փոխանցմամբ՝ նոր գերհամակարգիչը կօգտագործվի Երկիր մոլորակի կլիմայական փոփոխությունների վերլուծության համար:
«Այս հաշվողական մեքենան այժմ գլխավորում է աշխարհի 500 հզորագույն համակարգիչների ցուցակը»,- ասել է Համակարգչային գիտության ինստիտուտի ղեկավար Կիմիհիկո Հիրաոն: