F ArmLine: ԴԻՏԱՐԿԻՉՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. CHROME-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ FIREFOX-ԻՑ«2011 թվականի տվյալներ» F

Saturday, May 26, 2012

ԴԻՏԱՐԿԻՉՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ. CHROME-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑՆՈՒՄ FIREFOX-ԻՑ«2011 թվականի տվյալներ»

Երբ ի հայտ եկավ Google Chrome-ը, քչերն էին հավատում, որ ինչ-որ մեկին պետք կլինի նոր դիտարկիչ: Կար Internet Explorer-ը, որ աստիճանաբար զիջում էր իր դիրքերը և կար Firefox, որ նվաճում էր դրանք, կար Opera-ն, որ քչերին էր պետք ու օգտագործվում էր հիմնականում բջջային տարբերակով: Ու՞մ կարող էր պետք գալ նոր դիտարկիչ, ընդ որում՝ նույն ծրագրային հիմքով, որն օգտագործել էր Apple-ը իր Safari-ում: Սակայն Chrome-ը Safari-ից առաջ անցավ բավական արագ, իսկ հիմա, կարծես, նվաճում է նորանոր բարձունքներ: Ըստ StatCounter վիճակագրական ծառայության տվյալների՝ Chrome-ը դարձել է Firefox-ից ավելի ճանաչված (ողջ աշխարհում). Internet Explorer-ը շարունակում է լինել առաջատար, սակայն, աստիճանաբար զիջելով իր դիրքերն այլընտրանքային դիտարկիչներին:  Վերջին ժամանակներս Chrome-ի մասնաբաժինն աճել է 4,66%-ով և հիմա կազմում է 25,69%, այն դեպքում, երբ Firefox-ի մասնաբաժինը կազմում է 25,23%: Internet Explorer-ն այս մրցավազքում ունի 40,63% մասնաբաժին: Chrome-ը դեռ այս տարվա հունիսին հաղթահարեց 20%-ի ցուցանիշը, և դա՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2009 թվականի հունիսին Chrome-ի մասնաբաժինը կազմում էր ընդամենը 2,8%:


                                     կարողեք   ներբեոնել Google Chrome-ը  աւստեղից
http://depositfiles.com/files/glpn8k9ra

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...