F ArmLine: HTC Velocity F

Monday, May 28, 2012

HTC Velocity


Vodafone օպերատորը մոտակա ժամանակներս կսկսի վաճառել HTC ընկերության Velocity հեռախոսները:
Velocity-ն կդառնա եվրոպական շուկայում առաջին գուգլֆոնը, որն ապահովում է չորրորդ սերնդի LTE ցանցեր: Velocity-ն իրենից ներկայացնում է AT&T ամերիկյան օպերատորի HTC Vivid սմարթֆոնի՝ եվրոպական շուկայի համար նախատեսված տարբերակը:
Velocity-ին երկմիջուկանի,1.5 Գհց հաճախականությամբ սմարթֆոն է, որը ունի 1 գբ օպերատիվ հիշողություն, 4,5 դյույմ սենսորային էկրան (qHD 540x960 կետ), 16 գբ ներդրված ֆլեշ հիշողություն:
Սմարթֆոնի առաջնային տեսախցիկն ունի 1.3 մպ մատրիցա, իսկ հիմնականը՝ 8 մպ, որն ապահովում է 1080p ֆորմատով հոլովակների նկարահանում:
Սմարթֆոնի նախնական ՕՀ-ն Android 2.3 Gingerbread-ն է, որը հետագայում կթարմացվի մինչև Android 4.0 Ice Cream Sandwich: 

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...