F ArmLine: Նոր սերնդի iPad-ն ունի գերտաքացման խնդիր F

Tuesday, May 29, 2012

Նոր սերնդի iPad-ն ունի գերտաքացման խնդիր


iPad պլանշետային համակարգչի նոր մոդելում տեղադրված մարտկոցը կարող է հանգեցնել սարքի գերտաքացման: CNET-ը, հղում անելով Apple-ի ֆորումներին, հաղորդում է, որ օգտագործողները բողոքում են համակարգչի ձախ անկյունի գերտաքացումից:
Որոշ օգտագործողներ նշում են, որ iPad-ն այնքան է տաքանում, որ անհնար է դառնում այն ձեռքում պահել: Գերտաքանալիս դրանք սովորաբար ավտոմատ կերպով անջատվում են:
Ինչպես այլ iOS-սարքերը, այնպես էլ iPad-ը չունի սառեցման համակարգ: Գերտաքացման խնդիր առաջացել է նաև iPad-ի նախորդ մոդելներում, սակայն նոր սերնդի տարբերակում խնդիրն ավելի լուրջ է, քանի որ սարքն ունի ավելի հզոր մարտկոց:
Apple-ի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել iPad-ի գերտաքանալու խնդիր :

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...