F ArmLine: iPhone, iPad և iPod Touch սարքերը հայերեն ստեղնաշարով F

Wednesday, May 30, 2012

iPhone, iPad և iPod Touch սարքերը հայերեն ստեղնաշարով

iPhone, iPad և iPod Touch սարքերը հայերեն ստեղնաշարով

Ամերիկյան FunCraft ընկերությունն արդեն թողարկել է iTetr Armenian Keyboard հավելվածի թարմացումը: Ովքեր գնել էին հավելվածի նախորդ թողարկումները, կարող են անվճար այն թարմացնել AppStore հավելվածների շուկայում: iTetr 1.7-ը թույլ է տալիս iPhone, iPad և iPod Touch սարքերի վրա օգտագործել հայերեն ստեղնաշար:

Նոր թողարկումն անդրադարձել է օգտատերերի առաջարկների մեծ մասին, ինչպես նաև թույլ է տալիս հավաքած տեքստն անմիջապես տեղադրել FaceBook սոցիալական ցանցում: Հավելվածում օգտագործվում է ամենահաճախ կիրառվող Phonetic դասավորվածությունը. այն պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները, ունի գրառումն էլեկտրոնային փոստով ուղարկելու, լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու և այլ հնարավորություններ:
Հավելվածի հեղինակ ամերիկյան FunCraft ընկերությունն աշխատում է նաև նոր` հայալեզու նախագծի վրա, որը շուկայում կհայտնվի 2012 առաջին եռամսյակում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.funcraft.biz կայք:








LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...