«Մեր պատվիրատուների ցանկությունը բավական անսովոր էր,-ասել է «Air Aroma»- ի մշակողներից մեկը`Ալեքս Կոզիկը,- դրա համար մենք կապնվեցինք Ֆրանսիայի հարավից մեզ բույրեր մատակարարողների հետ և խնդրեցինք նմուշներ սոսնձի, պլաստմասայի, ռետինի և թղթի բույրերի: Խառնելով դրանք հատուկ մեթոդով մենք ստացանք այն բույրը, որը զգացողություն է ստեղծում, թե հենց նոր գնված «MacBook Pro» է ձեռքիդ: Իսկ «Apple»-ի երկրպագուները դա անշուշտ կզգան»:
Կազմակերպության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ «Eau de MacBook» օծանելիքը նախատեսված է միայն գեղարվեստական ցուցադրության համար և վաճառքի պլաններ դեռ չկան: