F ArmLine: Micosoft-ը մշակել է համակարգիչներին ժեստերը հասկացնելու ծրագիր F

Monday, May 28, 2012

Micosoft-ը մշակել է համակարգիչներին ժեստերը հասկացնելու ծրագիր


Microsoft ընկերությունը Վաշինգտոնի համալսարանի հետազոտողների հետ համատեղ մշակել է մի ծրագիր, որը թույլ է տալիս համակարգիչներին հասկանալ ժեստերն առանց սենսորային էկրանի, Kinect կոնտրոլերի կամ այլ հատուկ սարքերի:
Փորձագիտական ծրագիրը ստացել է SoundWave անվանումը:  Ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ է բարձրախոս և միկրոֆոն: Այն գեներացնում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ, որոնք մարդու ականջը չի կարող լսել. այդ ալիքներն «արտացոլում» են օբյեկտները (օրինակ՝ ձեռքերը) մոտ մեկ մետր հեռավորության վրա, իսկ միկրոֆոնը ձայնագրում է դրանք: 

LinkWithin

Related Posts Plugin for WordPress, Blogger...