Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտը (ETSI) մյուս շաբաթ կանցկացնի քվեարկություն՝ նոր SIM-քարտերի ստանդարտը հաստատելու համար: Հանդիպմանը կքննարկվեն երկու խոշորագույն սմարթֆոն արտադրողների ՝ Apple-ի և Nokia-ի առաջարկները, հաղորդում է Financial Times-ը:
2011-ի վերջին գերմանական G&D ընկերությունը, որը մոտ 20 տարի առաջ ներկայացրել էր առաջին կոմերցիոն SIM-քարտը, ներկայացրել է նոր ֆորմատ ՝ nano-SIM: Այն 30%-ով փոքր է և 15% -ով բարակ, քան micro-SIM-ը, որն օգտագործվում է Lumia (Nokia) և iPhone4/4S (Apple) սմարթֆոններում: